Անկեղծորեն ափսոսում եմ՝ հնարավոր չէր փրկել բոլորին․ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին։ Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են։ Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա։ Այս մասին տեսաուղերձում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլայն պատերազմին։

«Բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները։ Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին, իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը։

Արտաքին հետախուզական տվյալների համաձայն մենք հակառակորդին 4-5 անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում ավագ սպաների և   սպառազինության կորուստ հասցրինք։ Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակներս սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիները, իրենց տվյալներով կորցրել են 1000-ից ավելի զինվոր։

Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք և սգավոր, բայց միևնույն ժամանակ հպարտանում էինք, մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին»,- ասել է նա։

--00—ՄՀ