ԱԱՏՄ-ն կասեցրել է Էրեբունու թաղապետարանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Էրեբունու թաղապետարան

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի (թաղապետարան) աշխատանքները․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս