Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News  

սպորտ

Անգլիական Պրեմյեր լիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։

Ցուցակում են դարպասապահ Նիկ Փոուլը («Բարնլի») պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնն ու Սադիո Մանեն (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), հարձակվողներ Դենի Ինգզը («Սաութհեմփթոն») եւ Ջեյմի Վարդին («Լեսթեր Սիթի»)։

Քվեարկությանը մասնակցում են Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները, ֆուտբոլային փորձագետներ եւ երկրպագուները։

--0--ԿԿ