Վրաստանը թույլ չտվեց, որ ադրբեջանցիները Մառնեուլիի շրջանում սադրանքներ հրահրեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այն տեսակետին է, որ Ֆրանսիան փորձում է վերականգնել իր երբեմնի ազդեցությունը Լիբանանում, դրա ապացույցն այն է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո մեկնեց այնտեղ: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ նշեց, որ տարածաշրջանում ամուր դիրք պետք է գրանցենք, որպեսզի մեր անվտանգային շահերը չոտնահարվեն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին հակադրվելուն, հավելում է մեր զրուցակիցը, ապա դա ոչ միայն զենքով ու բանակով պետք է անենք, այլ նաև մեր ժողովրդավարությամբ: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միջնադարյան խանական համակարգից չի կարողանում ձերբազատվել: Ու եթե նավթադոլարներն ու թուրքական աջակցությունը չլինի, միանգամից կոչնչանա Ադրբեջանը»,- ընդգծում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ