Իշխանությունը հարվածում է Վանեցյանին՝ նրա մեջ տեսնելով իր այլընտրանքը․ Արա Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Այն քաղաքական ուժը, որը գտնվում է իշխանության հարվածների թիրախում, նա էլ հենց այլընտրանքն է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

«Իշխանությունը փուշը հանած ուժերին չի հարվածում, նրանց օգտագործում է, իսկ՝ ում հարվածել, ինքն է ընտրում՝ շատ լավ իմանալով, թե ով է իր համար վտանգավոր»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ իշխանության թիրախում է քաղաքական այն ուժը, որին պատկանում է ապագան և որն ամեն օր ուժեղացնելով իր համախոհների բանակը՝ պատրաստ է իշխանությունը վերցնել ամբողջությամբ:

Բանախոսն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Ամուլսարի խնդրին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգի մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս