Մասիսի ոստիկանները Արգավանդի արտադրամասերում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները համատեղ ստուգայցեր են կատարել Արգավանդ գյուղի կահույքի և փայտամշակման արտադրամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Անակնկալ այցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ու չափերի մեծաքանակ փայտանյութեր, որոնց ձեռք բերման վերաբերյալ արտադրամասերի սեփականատերերը չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:

Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս