Նուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 16։26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:14-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

--0--ԱՀ