Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

թուրքական լիրա

Թուրքական լիրան շարունակում է արժզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ։ Երեկ՝ օգոստոսի 6-ին, դոլարի փոխարժեքը հասել էր 7.28  լիրայի, ինչը գրանցվել էր որպես լիրայի արժեզրկման պատմական ռեկորդ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Այսօր թուրքական արժույթը նոր «ռեկորդ» է սահմանել․ 1 դոլարի արժեքը հասել է մինչև 7.34 լիրա։ 

Այսպիսով տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել ավելի քան 22 տոկոսով։ 

Թուրքիայի ֆինանսական ոլորտի պատասխանատուների անցկացրած խորհրդակցություններից հետո այսօր կեսօրին այդ երկրի Կենտրոնական բանկը լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ է արել շուկայում։ Դրանից հետո լիրայի դիրքերը աննշան կերպով բարելավել են, սակայն հայտնի չէ, թե ԿԲ-ի քայլերի ազդեցությունը ինչքան ժամանակ կպահպանվի։

--00—ՄՀ