Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:  Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 216 դեպք:

1TV.ge-ի հաղորդմամբ՝ ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 996:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7166 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 282-ը:

--00—ՄՀ