2008-ի դեպքերը Մեդվեդևն անվանել է «փաստացի պատերազմ Ռուսաստանի դեմ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Աբխազիայում ու Հարավային Օսիայում «12-ամյա հնության դեպքերի» մասին խոսելով, դրանք կոչել է «փաստացի հայտարարված պատերազմ Ռուսաստանի Դաշնությանը», «երբ Ռուսաստանը պատասխանել է Վրաստանի այդ ժամանակ պաշտոնավարող նախագահի հանցավոր պահվածքին»:

«Ռուսաստանը պատասխանել է սրիկաների գործողություններին, նրանց, որ հրաման էին տվել կրակ բացել խաղաղ բնակիչների տների, անպաշտպան ծերերի ու երեխաների, ռուս խաղաղապահների ուղղությամբ՝ այն խաղաղապահների, որ ապահովում էին նաև վրացական գյուղերի բնակիչների անվտանգությունն ու խաղաղությունը: Այդ իսկ պատճառով այդ ժամանակ ես ընդունեցի միակ հնարավոր որոշումը՝ կանգնել ի պաշտպանություն Աբխազիայի ու Հարավային Օսիայի՝ նախ՝ նրանց պաշտպանելով ագրեսիայից, ապա, քաղաքացիների խնդրանքով ճանաչելով նրանց լիարժեք անկախությունը».- ասել է նա:

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել և հանդես է գալու սահմանային երկրներում խաղաղության ու կայունության պահպանման օգտին:

--00--ԱԹ