Փողոցում կանանց պարանոցից շղթաներ թռցրած կողոպտիչը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

հասարակական

Օգոստոսի 5-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել էր մի կնոջ պարանոցի արծաթյա շղթան և դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել կողոպուտը կատարած անձի ինքնությունը, որը օգոստոսի 7-ին, Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանները պարզել են նաև, որ 28-ամյա տղամարդը հուլիսի 31-ին, ժամը 15.00-ին, Մաշտոցի պողոտայում նույն եղանակով բացահայտ հափշտակել է մեկ այլ կնոջ ոսկյա շղթան:
Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Կատարվում է նախաքննություն:

--0--ԿԿ