Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5 212 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 212-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 882 347-ի: Այս մասին հայտնել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Առողջացած պացիենտների թիվը վերջին օրվա տվյալներով 6 615 է: Ընդհանուր առմամբ առողջացել է 690 207 մարդ: 

--00--ԱԹ