ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, այս մասին հայնտել է լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը:
Կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:
Ընդհանուր առմամբ մանդատից հրաժարվելու մասին հայտնել են երեք պատգամավոր:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ