Պայթյունից օրեր անց Բեյրութում փլատակների տակ մնացած մարդիկ են փրկվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Բեյրութ

Բեյրութի նավահանգստում գրանցված պայթյունից երեք օր անց լիբանանցի զինվորները փլատակների տակից գտել են ողջ մնացած մի կնոջ: Արդեն ուժազրկված կնոջը փրկելու կադրերը հայտնվել են սոցկայքերում: 

Դրանից ժամեր առաջ փլատակների տակից դուրս են բերել փոքրիկ մի տղայի: Հաջողությամբ է պսակվել նաև մի անչափահասի փրկությունը. նա պայթյունից հետո 24 ժամ անցկացրել է ջրի մեջ:

Կան նաև հակառակ պատմություններ. ափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնում էին մարդկանց դիակներ: Մի քանի տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, նրանց լուսանկարները տեղադրվում են սոցկայքերում՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կարձագանքի, տեղեկություններ կհաղորդի:

--00--ԱԹ