Հարավային Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

աշխարհ

Հարավային Կորեայում 46 օր տևած տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, Կորեայի ներքին գործերի եւ անվտանգության նախարարության տվյալներով ՝ անձրեւների պատճառով ավելի քան 3000 մարդ Է տարհանվել :

Հարավային Չոլլայի նահանգի ներկայացուցչի խոսքով ՝ Սոմջին գետի մոտ 100 մետր ամբարտակը փլուզվել է եւ հեղեղել ամբողջ տարածքը: Երկրի անտառային տնտեսության գործակալությունը սողանքների մասին նախազգուշացումների մակարդակը բարձրացրել է մինչեւ ամենաբարձր աստիճանի բոլոր շրջաններում, բացի Ջեջու առողջարանային կղզուց: 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս