Հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար․ Նիկոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց, թե հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար: Ավելին՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում նոր հարցազրույցներ կունենա, կասի՝ ինչ էր նշանակում հայտնի խոսքը: 

«Հասարակությունը ուզում է մի շարք հարցերի պատասխաններ հենց նրանից լսել: Այսօրվա իշխանությունը, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հարձակվում էր բանակի վրա, այսօր հենց իրենք հերքում են այն թեզերը, թե իբրև 2016-ին դիրքերում փամփուշտ ու սնունդ չի եղել: Բայց բանակը մեր 30 տարվա արյուն-քրտինքով է ստեղծվել , ներկաների նման մենք  չենք կարող ատել այն: Ով էլ լինի իշխանության, մենք բանակի կողքին ենք լինելու»,- նշեց նա:

Ըստ Նիկոյանի՝ եթե բանակն էլ «քայլարածներից» կազմված լիներ, Տավուշում հուլիսյան դեպքերի ժամանակ կլիներ այն նույն խայտառակ պատկերը, ինչ համավարակի դեպքում ենք տեսնում: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս