Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

սպորտ

Ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է առաջնության հաղթողներին: Մրցաշարն անցկացվում էր փակ և լրագրողների մուտքն արգելված էր: 57 կգ քաշում ոսկե մեդալակիր է դարձել Մանվել Խնձրցյանը, 61 կգ`Ռաֆիկ Արտուշյանը, 65 կգ` Տիգրան Ղազարյանը, 70 կգ` Նարեկ Հարությունյանը, 74 կգ` Դավիթ Գևորգյանը, 79 կգ` Հովիկ Աղբալյանը, 86 կգ` Համլետ Հախվերդյանը,  92 կգ` Սերգեյ Սարգսյանը, 97 կգ` Լյովա Գևորգյանը և 125 կգ` Մարտին Սիմոնյանը:

Ըստ ֆեդերացիայի, առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաք ներանցկացնելու համար։

--0--ԿԿ