Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 23:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Եղեգնաձորի բնակիչ, 59-ամյա Հրաչիկ Կ.-ի վարած Opel մակնիշի և Վեդի քաղաքի բնակիչ, 61-ամյա Սերժիկ Ս.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչիկ Կ.-ի ուղևոր, Եղեգնաձորի բնակիչ, 57-ամյա Թուշիկ Ա.-ն և Սերժիկ Ս.-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ, 50-ամյա Անժիկ Ա.-ն, 63-ամյա Նունուֆար Ա.-ն, Այգավան գյուղի բնակիչ, 63-ամյա Անահիտ Մ.-ն և Վանաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գրետա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողսոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս