Երկու տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը խոսեց․ ինչու՞ հիմա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Մոտ 2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է հանրությանը հուզող հարցերին։ Նա իր տևական լռությունը պատճառաբանել է՝ ասելով, որ չէր ցանկանում ավելի վատթարացնել իրավիճակն ու պառակտել հասարակությանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ այս կերպ Սարգսյանը վարչապետին մեսիջ է ուղարկել, որ պատրաստ է խոսել։ Նա նաև ենթադրում է, որ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ռուսաստանը Սարգսյանից պահանջում է ազատվել ներկայիս վարչապետից։

Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ Սարգսյանի երեկվա հայտարարությունների պատճառը հանրային պահանջն է, և որ նախկին նախագահը պետք է պատասխան տար հանրությանը հուզող մի շարք հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ