Խոշոր միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ։ Այս մասին հայտնում է JNEWS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով: Միջադեպի պատճառով կան զոհեր։

Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը: