Աշխարոհւմ կորոնավիրուսով վարակման դեպքերն անցել են 20 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20,026,161։ Ապաքինվել է 12,900,625 պացիենտ, մահացել՝ 734,020-ը։  Ակտիվ դեպքերի թիվը 6,391,516 է։ Այս մասին վկայում են Worldometer-ի տվյալները։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Երկրում վարակվել է 5,199,444 մարդ, մահացել՝ 165,617-ը։

Վարակակիրների թվով երկրորդը Բրազիլիան է (3,035,582), այնուհետև՝ Հնդկաստանը (2,215,074):

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (101,136), Մեքսիկան (52,298):շ

--00—ՄՀ