Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Լյովիկ

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ») նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել է:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից։ Օգոստոսի 6-ին Սարգսյանը Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան։

Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է:

--00—ՄՀ