Ավազակային հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկա, արծաթյա զարդերի խանութը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

հասարակական

Օգոստոսի 10-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

--0--ԿԿ