Օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

եղանակ

Հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: 

աղյուսակ1

Երևան քաղաքում օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

աղյուսակ

--00--ԱԹ