ՖԻԴԵ-ն Սմբատ Լպուտյանին նշանակել է «Շախմատը՝ կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Լոնդոնում կայացած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստի ընթացքում որոշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը՝ կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության համաձայն՝ այդ որոշումը ՖԻԴԵ-ում կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հաջողված փորձը շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում եւ այս հաջողված փորձը այլ երկրներում եւս ներդնելու ցանկությամբ: