Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

հասարակական

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Եսայանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», - ասված է հրամանագրում: 

--0--ԿԿ