Հանրապետությունում երեք օրում բացահայտվել է հանցագործության 157 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, ապօրինի ծառահատման՝ 5, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, սպանության սպառնալիքի, ծեծի և խուլիգանության՝ 4-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, որն առաջացրել է մահ, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ու անչափահասի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության՝ 2-ական, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 8 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: --00—ՄՀ