Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածուն իրեն հաղթող է համարում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

թեկնածու

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իրեն նախագահական ընտրությունների հաղթող է համարում՝ չնայած ԿԸՀ կողմից հայտարարված արդյունքներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ընդդիմադիր շտաբն Ալեքսանդր Լուկաշենկոյից պահանջել է «իշխանության խաղաղ փոխանցում»: Վերջիններս մտադիր են բողոքարկել ընտրության արդյունքները: Տիխանովսկայան առաջարկել է վերահաշվարկ իրականացնել մի շարք ընտրատեղամասերում: Նա չի բացառել, որ երկրում նոր անհնազանդություններ կլինեն:

--00--ԱԹ