Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը՝ Վաչագան Ղազարյանը, կրկին կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է: 24News-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի  տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշումը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 մլրդ դրամ գրավի դիմաց: Նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: ՀՔԾ-ի քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում (մինչև 2018 թ. մայիսի 17-ը) թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 դրամին, 615.268.944 դրամին  համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 դրամին համարժեք 218.000 եվրոյի չհայտարարագրմանը: