Ռոբերտ Քոչարյանի պատճառով տապալվեց Ընտրական օրենսգիրքը. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական հակառակորդներն իրենց հաշվարկներն ավելի ճշգրիտ արեցին, որի արդյունքում ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը չանցավ: Այդ մասին 24News-ի եթերում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ մի՞թե հնարավոր չէր ապահովել մեկ պատգամավորի ձայն ավելի՝ օրենսգիրքն անցկացնելու համար, Աղազարյանն ասաց.

«Մենք անկեղծ ենք եղել ամեն ինչում: Ուղղակի, երևի հաշվարկների մեջ սխալվեցինք: Փաստի առջև կանգնեցրին մեզ: Դա մեկ կետից կառավարված դիրքորոշում էր, և այդ մեկ կետին ես համարում եմ Ռոբերտ Քոչարյան»,- ասել է Աղազարյանը:

Պատգամավորը կարիք չի տեսնում ՔՊ-ին մեղադրելու ԸՕ-ի տապալման համար, քանի որ իրենք առիթ չեն տվել մարդկանց մտածելու, թե իրենց ուժին ռեյտինգային ընտրական համակարգն ավելի ձեռնտու է:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։