Լուկաշենկոն բողոքող բելառուսներին ոչխար է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ոչխար» է անվանել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ ընդվզող քաղաքացիներին: Այս մասին հայտնում է ԲելՏԱ-ն:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ հանդիպմանը Լուկաշենկոն կազմակերպված քվեարկությունը տոն է անվանել:

«Ինչ-որ մեկը ցանկացավ փչացնել այդ տոնը: Մենք նրանց տեսանք. նրանք իրենց առավել վառ ի ցույց դրեցին այս գիշեր»,- ասել է նա:

Բելառուսական իշխանություններն ընտրություններին հաջորդող գիշերն արձանագրել են զանգեր արտերկրից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից:

«Եղել են զանգեր, դրսից կառավարում էին մեր, կներեք արտահայտությանս, ոչխարներին. նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, չեն հասկանում, որ իրենց կառավարում են»,- ասել է Լուկաշենկոն:

--00--ԱԹ