Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Օգոստոսի 8-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե:

Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում:
Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։

Նախապատրաստվում են նյութեր։

--0--ԿԿ