Քոչարյանից մինչև դատախազ՝ մարտի 1-ի համար պետք է պատասխան տան բոլորը. Ջհանգիրյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News 

Մարտի 1-ի գործով նախկինում կատարվածի քննությունն ամբողջությամբ կեղծ է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է  զինվորական նախկին դատախազ, իրավաբան Գագիկ Ջահանգիրյանը։ Ըստ նրա՝ ոչ միայն հազարավոր մարդկանց՝ ոստիկանների, իրավապահների տվել են կեղծ քրեաիրավական, սահմանադրաիրավական գնահատականներ, այլ նաև  կեղծել  են ամբողջ  քրեական գործը, և կեղծիքների պատճառով այժմ նախաքննական մարմինը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած։

Ջահանգիրյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործի հետ կապված փորձաքննությունները ևս կասկածի տեղիք են տալիս։ Նա վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից մինչև դատախազ՝ պետք է պատասխան տան բոլորը։

Մանրամասները՝ տեսանյութում։