Հորթերը Լուսաղբյուր գյուղում գողացել ու մեքենայով տարել են Սպիտակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Oգոստոսի 7-ին ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով, համարանիշերը նշված մեքենայինը չեն, իսկ գողոնը տեղափոխվում է Սպիտակ:

Համագործակցելով ոստիկանության Արթիկի և Սպիտակի բաժնի ծառայողների հետ, գողությունը կատարելու կասկածանքով, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղուց ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ՝ իր կողմից շահագործվող «Օպելով», որի սրահում կար երկու հորթ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

--00--ԱԹ