ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը չկայացավ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հանդիպումը չկայացավ: Լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկայանալ հանդիպմանը:

«Կառավարությունում արտահերթ խորհրդակցություն էր, այդ պատճառով պարոն Հարությունյանը չի կարողացել գալ, բայց հանդիպում կլինի անպայման»,- ասաց Աղազարյանը: 

--0--ԿԿ