Անտոնիո Բանդերասը կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News   

Բանդերաս

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Ուզում եմ հայտնել, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, ես ստիպված եմ իմ 60-ամյակը նշել կարանտինում՝ այն բանից հետո, երբ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է»,- գրել է նա:

Դերասանը հավելել է, որ իրեն համեմատաբար լավ է զգում:

--00--ԱԹ