ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, ազգությամբ հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը:
Օհանյանը նշել է, որ կառավարության հրաժարականը պահանջելու է գործադիրի առաջիկա նիստում: Հրաժարականի պահանջը կապված է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ՄՀ