1-ին զորամիավորումում հրամանատարական հավաքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News       

ՊՆ

Օգոստոսի 6-ից 7-ը 1-ին զորամիավորման զորամասերի հրամանատարների տեղակալների և սպաների հետ անցկացվել են հավաքներ:

Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարամունքների միջոցով կատարելագործվել է սպաների  վարժվածությունը՝ մարտական պատրաստության գործընթացի կազմակերպման, իրականացման և  ղեկավարման ուղղությամբ։

    --00—ՄՀ