ՀՀ ոստիկանությանը 1 օրում բացահայտել է հանցագործության 32 դեպք

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, խարդախության ու ապօրինի ծառահատման 3-ական, անձի առեւանգման, սպանության սպառնալիքի եւ առանց իրացնելու նպատակի թմրանյութի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձի, մշակութային արժեք ներկայացնող իրերի մաքսանենգության ու պետական սահմանի ապօրինի հատման 1-ական դեպք։