Աստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News     

բկ

Աստղիկ բկ-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ կրկին դառնալով No covid կլինիկա:

Երկու ամիս շարունակ ՀՀ ԱՆ ծրագրով և աջակցությամբ կենտրոնն ընդունեց covid19 վարակակիր ծանր հիվանդներին՝ այս նպատակի համար ստեղծելով հատուկ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունք: Ուղեկցող հիվանդություներով ծանր դեպքերը տեղափոխվում էին այստեղ՝ հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները:

Հունիս և հուլիս ամիսների ընթացքում Աստղիկ բկ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունքում առողջացավ կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ, ովքեր ամենածանր դեպքերի թվում էին:

Ամփոփելով երկամսյա արդյունքները՝ Աստղիկ բկ-թոքաբանության բաժանմունքն անցնում է իր նախկին ծավալներին ու աշխատանքին, քանի որ կորոնավիրուսով վարակակիրների այլևս չի ընդունելու:

Աստղիկ բկ-ն պատրաստ դիմագրավելու ցանկացած բարդ իրավիճակի և անհրաժեշտության դեպքում կրկին ամբողջովին ներգրավվելու հիվանդության դեմ պայքարին:

Բոլոր դեպքերում, պացիենտների անվտանգության նպատակով կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումներն ու անվտանգության նորմերի պահպանումը: 

--00—ՄՀ