Կենտրոնի այգիներում արձանագրվել է պարետի որոշումների խախտումների թվաքանակի նվազում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

հասարակական

Օգոստոսի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում։

Տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ համատեղ դիտարկել են, թե զբոսայգիներում որքանով են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։

Էական խախտումներ չեն հայտնաբերվել, նկատվել են դիմակը սխալ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի թերություններ։

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության տարածումը կանխելու նպատակով տեսուչների իրականացրած ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է խախտումների թվաքանակի զգալի նվազում։

Տեսչական մարմինն արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված շարունակում է լայնամասշտաբ մշտադիտարկումները Երևանում և հանրապետության տարբեր մարզերում։

--0--ԿԿ