ՃՈ ուժեղացված ծառայություն Հրազդան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Օգոստոսի 9-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Հրազդան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 18 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 11, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ Բացի այդ, 16 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 10-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 2 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել է 100-ից ավելի արձանագրություն։ ՃՈ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

--00--ԱԹ