Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Լիբանան

Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է Առողջապահության նախարար Համադ Հասանը:

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին»,- պալատը լքելիս ասել է նա լրագրողներին:

--00--ԱԹ