Սևրը սրի պես կախված է Թուրքիայի գլխին, այն ցանկացած պահի կարող ենք օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Ցանկացած պահի Սևրի պայմանագիրը կարող է լրջորեն օգտագործվել թե՛ Հայաստանի, թե՛ եվրոպական երկրների կողմից տարբեր նպատակներով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը՝ հավելելով, որ հին աշխարհամասի երկրներն այն կօգտագործեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, ՀՀ-ն՝ իր պատմական հայրենիքի մի մասի վրա իր իրավասությունը տարածելու համար:

«Բայց այստեղ խանգարող գլխավոր հանգամանքը ուժերի հարաբերակցությունն է, և որպեսզի Սևրի պայմանագիրն օրերից մի օր դե ֆակտո իրականացվի, մենք պետք է տրամադրենք մեր սերունդներին, որ առանց սևրյան Հայաստանի հայ ժողովրդի ապագան մշուշոտ է, իսկ անկախ Հայաստանի պետականության ապագան առավել քան մշուշոտ է», - նշել է պատմաբանը:

Ստեփանյանի համոզմամբ, Սևրի պայմանագիրն առ այսօր սուր է, որն իրավական առումով կախված է Թուրքիայի գլխին:

Բանախոսն անդրադարձել է նաև Սևրի 100-ամյա պայմանագրի մեր իշխանությունների կողմից հնարավոր օգտագործմանն ու դրանից բխող հետևանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ