Հեղափոխությունը չլիներ, Բաքուն կգնար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի կատարմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ապրիլյան քառօրյա պատերազմի հսկայական ռազմական գործողությունները համեմատելի չի համարում Տավուշում հուլիսյան մի դիրքի շուրջ տեղի ունեցածի հետ։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։ 

Հարցին, թե ինչո՞ւ է հիմա՝ 4 տարից անց, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ճշգրտում իր խոսքը, որ 2016թ․-ի պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է ոչ թե 800, այլ 400 հա տարածք, պաշտպանության նախկին փոխնախարարը ընդգծել է․ «Էականը 800 կամ 400 հա-ի կորուստը չէր, այլ Ադրբեջանի նպատակը՝ կոտրել ԼՂՀ-ի պաշտպանական համակարգը, սողոսկել բնակելի տարածքներ ու ջարդել Ստեփանակերտի անվտանգային համակարգը, փորձել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- ասել է նա։ 

Անդրադառնալով կորցրած դիրքերի մարտավարական ու ռազմավարական նշանակությանը՝ Զաքարյանն ասել է․

«Ցանկացած դիրք ունի որոշակի խնդիր, եթե դու կարողանում ես այդ խնդիրը լուծել այլ կերպ, այդ դիրքն արդեն իր նշանակությունը կորցնում է։ Բոլոր այն դիրքերում, որտեղ եղել են փոփոխություններ, խնդիրը ԼՂՀ ՊԲ-ը լուծել է այլ կերպ, շատ տեղերում նույնիսկ ավելի լավ։ Հետևաբար իրենց մարտավարական նշանակությունն այլևս էական չէ»,- նկատել է պաշտպանության նախկին փոխնախարարը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ