Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Վրաստանի ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին: Ընտրությունների օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր:

Վրաստանի հասարակական կազմակերպությունները բազմիցս դիմել էին ԿԸՀ ՝ կոչ անելով չխախտել ընտրողների սահմանադրական իրավունքը և ընտրությունների երկրորդ փուլը չնշանակել աշխատանքային օր: Բանն այն է, որ մայրաքաղաքում աշխատող և գրանցում չունեցող անձինք չեն կարողանա մեկնել գրանցման վայր և կատարել քաղաքացիական պարտքը: Երկրորդ փուլն աշխատանքային օր նշանակելուն դեմ էր նաև ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբը:

Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 25 թեկնածու: Նրանցից ընտրությունների երկրորդ փուլ են անցել իշխող կուսակցության աջակցությունը ստացած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և միավորված ընդդիմության  թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ընտրությունները կանցկացվեն 73 ընտրատարածքներում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կբացվի 3637 ընտրատեղամաս: Միասնական ընմտրացուցակներով հաշվառված է 3 504 082 ընտրող: