Ովքե՞ր են «Նոր Հայաստանի» ամենահարուստ պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Նա որպես համատեղ սեփականություն ունի 14 հողամաս Կոտայքում և Ծաղկաձորում,  6 անհատական բնակելի տուն, Կենտրոնում մեկ բնակարան և 2 հասարակական նշանակության շինություն։

ԲՀԿ ղեկավարն ունի 17 ավտոմեքենա՝ BMW, TOYOTA, JEEP, ROLLS-ROYCE, NISSAN, RANGE ROVER, MERCEDES-BENZ, BENTLEY մակնիշների։

Որպես կանխիկ դրամ ԲՀԿ ղեկավարը 2019-ին հայտարարագրել է 675,500,000 դրամ, 167,750,000 ԱՄՆ դոլար, 29,400,000 եվրո, իսկ բանկային հաշվին ունեցել է 116,690 ՀՀ դրամ, 10,126,200 ԱՄՆ դոլար և 10,753 եվրո։

Ծառուկյանը 251 հազար եվրոյով գնել է վարագույր, 220,000 եվրոյով ննջարանի կահույք, 305,000 եվրոյով ճաշասենյակի կահույք, 100,000 ԱՄՆ դոլարով ձեռքի ոսկե ժամացույց և այլն։

Ծառուկյանը Ազգային ժողովից որպես աշխատավարձ ստացել է 8,440,840 ՀՀ դրամ։

«Իմ քայլը» խմբակցության ամենահարուստ պատգամավորներից է Տիգրան Կարապետյանը։ Նա 2019թ-ին հայտարարագրել է 200 մլն դրամ կանխիկ գումար։  

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբին եղել են 1,700,000 դրամ, իսկ ավարտին՝ 1,600,000  դրամ։

Պատգամավորը մեկ հողամաս և մեկ բնակարան ունի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Որպես տրանսպորտային միջոց էլ հայտարարագրել է մեկ «Վազ» մակնիշի ավտոմեքենա։
Նա՝ որպես ԱԺ պատգամավոր ստացել է 8,832,930 ՀՀ դրամ աշխատավարձ։

«Լուսավոր Հայաստանից» ամենահարուստ պատգամավորը Արկադի Խաչատրյանն է, որը 2019-ի ավարտին  բանկային հաշվին ունեցել է 21,716,868 ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար։ Որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 1,490,000 ՀՀ դրամ։ Որպես ավանդ ունի 15,990,281 ՀՀ դրամ, 10,273 ԱՄՆ դոլար և այլն։

Նա երկու բնակարան և մեկ ավտոտնակ ունի կենտրոնում։ Լոռիում համասեփականատեր է մեկ բնակարանի։

Խաչատրյանը ՀՀ Ազգային Ժողովից որպես պատգամավոր ստացել է 8,855,350 ՀՀ դրամ աշխատավարձ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ