Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները կոմպլեքսավորված անձնավորություններ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

վլադիմիր գասպարյան

«Ես այնքան մահ եմ տեսել և այնքան բանի միջով եմ անցել, ես միշտ հոգեբանորեն ամեն ինչի պատրաստ եմ: Ես ավելի դաժան օրեր եմ անցել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել, երկիր եմ պահել, և չեմ պատրաստվում հանդուրժել, որ ներխուժում ընտանիք»,- այս մասին այսօր Para. Tv-ի հարցազրույցի ժամանակ նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Իմ գնալուց ես իմ անձնակազմին խնդրել եմ երրորդ փուլը իրականացնել և այն, ինչ փորձում են անել, դա հին փորձված մեթոդներ են Վրաստանում, Ուկրաինայում, և շտամպը վերցնել օգտագործել  Հայաստանում, դա չի աշխատելու՝ մենք մեր աշխարհագրական դիրքը ունենք և մեր մենտալիտետը`ռեֆորմները պետք է անել ելնելով դրանից»,-նշեց նա:

Լրագրողի հարցին՝ եթե համակարգում գործած մեղքեր ունի, ապա ինչո՞ւ է երկու տարի, առոք -փառոք շարունակում իր կյանքը, իսկ եթե՝ ոչ, ինչո՞ւ իր փորձը չի օգտագործվում, նախկին ոստիկանապետը նշեց.

«Ինձնից հետո եկած ոստիկանապետը  և դրանից հետո ևս եկածները կոմպլեքսավորված անձնավորություններ էին , հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել:Եթե այն ժամանակ մարդ էին նշանակում ելնելով նրանից, որ, վաղը եթե քեզ ասենք գնա Գասպարյանի հետևից կգնա՞ս, թե չես գնա, դա տխուր է: Նույնիսկ դրանից ես չեմ վրդովվում, որովհետև խղճուկ մարդիկ են այդպես անում: Ես միշտ ասել, եմ`տղաներ, վայ էն ոստիկանությանը, որ զբաղվում է քաղաքականությունով, վայ էն քաղաքական կուսակցություններին, որ Ոստիկնանությանը, որպես  գործիք է օգտագործում, երկուսն էլ դատապարտված են»:

--0--ԱՀ