Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում. Razm.infօ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

․

Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։ Այս մասին տեղեկանում ենք razm.infօ կայքից։

Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին ոչինչ չի հայտնել։

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 46 կորուստ:

--0--ԱՀ