Պաշտոնական այցով Բուլղարիա է այցելել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Բուլղարիա է այցելել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Արտակ Դավթյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոթսևի հետ։ Քննարկվել են հայ-բուլղարական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները:

Այցի շրջանակում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է բուլղարական ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի հուշարձանին: